ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ֆ. Ցոլակյանը նշանակվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար

Ֆ. Ցոլակյանը նշանակվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար
29.06.2016 | 22:57

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի, Ֆ. Ցոլակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։

Հրամանագրում նշվում է. «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` ո ր ո շ ու մ ե մ.

Ֆելիքս Ցոլակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար»:

Դիտվել է՝ 1202

Մեկնաբանություններ